կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-21 11:48
Հասարակություն

Երեկ Խորենացի փողոցում լրագրողներ են տուժել. ՄԻՊ

Երեկ Խորենացի փողոցում լրագրողներ են տուժել. ՄԻՊ

Գիշերը Խորենացի փողոցում և հարակից տարածքում տեղի ունեցած բախումների ընթացքում լրագրողների շրջանում կան տուժածներ: Սա խիստ դատապարտելի է ոչ միայն որպես բռնության դրսևորում առհասարակ, այլ որպես խիստ բացասական երևույթ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու տեսանկյունից: 

Հիշեցնում եմ, որ լրագրողի մասնագիտական պարտականություններրի կատարմանը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է՝անկախ նրանից հանցավոր բնույթի գործողություն կատարողը պետական մարմնի ներկայացուցիչ է, թե հավաքի մասնակից քաղաքացի:

Այս առումով, մեր ունեցած բոլոր նյութերն ուղարկվելու են համապատասխան քրեական հետապնդման մարմիններին: 

Բոլոր այն անձանց, ովքեր լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելու մասին չհրապարակված տեսանյութեր կամ տեղեկություններ ունեն, խնդրում եմ դրանք փոխանցել մեզ, որպեսզի Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում ձեռնարկվող գործողությունները կրեն առաջնահերթ բնույթ

 ՄԻՊ գրասենյակ