Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Արդեն հայտնել ենք, որ երեկ կրակոցներ են հնչել Խորենացի փողոցում, ինչի հետևանքով 4 անձ հրազենային վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես 1-ին համալսարանական հիվանդանոցից հայտնում է yerkir.am-ի լրագրողը վիրավորներից Վլադիմիր Գ.-ն, Արման Ա.-ն եւ Արման Ս.-ն գտնվում են հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, նրանց միճակը բավարար է, առաջիկայում կտեղափոխվեն հիվանդասենյակներ:
Նշենք, որ վիրավորներից Վահագն Գրիգորյանն էլ գտնվում է Էրեբունի բժշկական կենտրոնում, նրա վիճակը ծանր է:
Yerkir.am-ը քննչական կոմիտեից տեղակացավ, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ34-104 հոդվածի (սպանության փորձ) և 235 հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելը) հատկանիշներով: Կատարվում են ակտիվ քննչական գործողություններ` դեպքի հանգամանքները պարզելու համար: