Այս պահին լարված իրավիճակ է Խորենացի փողոցում. ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ քաշքշուկ տեղի ունեցավ. քաղաքացիները բղավում են եւ հայհոյում: Նշենք, որ քիչ առաջ գրավված ՊՊԾ տարածքում կրակոցներ լսվեցին, ինչից հետո Շտապօգնության մեքենա դուրս եկավ, ինչին մարդիկ շատ բուռն արձագանքեցին:
Շատ չանցած զինված խմբի անդամները հեռախոսակապով կապ հաստատեցին ժողովրդի հետ եւ վստահեցրեցին, որ իրենք են օդ կրակել, հարձակում չի եղել ներսում: