Միայն թե իրար չխփեն. Լալա Մնացականյանը՝ Խորենացի փողոցում
Այսօր Խորենացի փողոցում է դերասանուհի Լալա Մնացականյանը: Նա փորձում է ոստիկանների հետ բանակցել՝ ՊՊԾ տարածք սնունդ փոխանցելու հարցով: «Հո տունտունիկ չենք խաղում: Պետք է երկխոսեն, լեզուն տրված է խոսելու համար: Միայն թե իրար չխփեն՝ իմ մտքում միայն դա է պտտվում: Խնդրում եմ Սերժ Սարգսյանին, որ ամեն քայլ ձեռնարկի, որ միայն արյունահեղություն չլինի: Կարծում եմ՝ ինքը խոհեմ կգտնվի՝ որպես մարդ, որպես ամուսին, որպես հայր»,- ասացսիրված դերասանուհին: