կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-20 22:35
Հասարակություն

Իրավիճակը Խորենացի փողոցում շարունակում է մնալ պայթյունավտանգ. դեպքի վայր է ժամանել Լեւոն Երանոսյանը

Իրավիճակը Խորենացի փողոցում շարունակում է մնալ պայթյունավտանգ. դեպքի վայր է ժամանել Լեւոն Երանոսյանը

Իրավիճակը  Խորենացի փողոցում փոքր-ինչ հանդարտվեց, սակայն շարունակում է մնալ պայթյունավտանգ:

Այստեղ վերադարձավ Նիկոլ Փաշինյանը, ով փորձում է երկու կողմերին էլ հանդարտեցնել եւ հասկանալ` ինչն էր բախումների պատճառը:

«Եթե նույնիսկ ոստիկանը ձեզ վրա քար նետի, դուք մի նետեք: Որովհետեւ իրենք ուզում են, որ դուք քարեր նետեք, իրենք էս պատնեշը եւս 1 կմ  հետ մղեն կամ մինչեւ Հանրապետության հրապարակ, հետո ինչ ուզեն անեն: Բայց մենք չենք ուզում, որ ոստիկաններ  զոհվեն, որ «Սասնա ծռերի» տղերք զոհվեն: Բայց մենք պիտի էստեղ կանգնած լինենք, տղերք: Եթե էստեղ կանգնած չլինենք, էնտեղ կոտորած ա լինելու»,- ասաց Փաշինյանը: Նա նաեւ հորդորեց սադրիչներին, ալկոհոլ օգտագործածներին թույլ չտալ սադրանքներ անել:

Դեպքի վայր ժամանեցին ՀՀ ներքին զորքերի հրամանատար գեներալ Լեւոն Երանոսյանը, Երեւանի փոխոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: «Ազատության» լրագրողի հարցին, թե արդյոք շատ ոստիկաններ են տուժել բախման հետեւանքով, փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը պատասխանեց` «Շատ»:

Նշենք, որ դեպքի վայր է ժամանել արդեն 2 շտապօգնության մեքենա: