Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սոցփաթեթի հանգստի գնալու բաղադրիչը գործելու է մինչև 2016 թվականի դեկտեմբերի 20-ը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց էկոնոմիկայի նախարարության տուրիզմի վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:
Անդրադառնալով սոցփաթեթով հանգստի կազմակերպման իրավունքից օգտվելու քաղաքացիների արտոնությունը կասեցնելու կառավարության հայտարարության մասին, Ապրեսյանը ընդգծեց, որ խոսքը ժամանակավորապես կասեցնելու մասին է, ոչ թե վերացնելու: Դիտարկմանը, թե հայտարություններ եղան, որ կան հարուցված քրեական գործեր և խոսվում է չարաշահումների մասին և միգուցե այս գործընթացը միտված էր խնայողություններ անելուն, Ապրեսյանը պատասխանեց, որ հընթացս նույնպես եղել են փոփոխություններ և զարգացումներ:
«Այս ծրագիրն ունի երեք-չորս տարվա պատմություն և կարող են նաև խնդիրներ լինել, որոնց էլ ժամանակի ընթացքում կարող են լուծումներ տրվել: Այս բաղադրիչը տասը միլիարդ դրամ է կազմում, բացառությամբ՝ առողջապահության բաղադրիչի: Չեմ բացառում, ոչ էլ հաստատում եմ, որ սա խնայողության միտված քայլ է»,- ասաց Ապրեսյանը: Նրա խոսքով՝ 2017-2019 թվականի փաթեթի մեջ ներառված չէ սոցիալական բաղադիչը, սակայն, դա չի նշանակում, որ հաջորդ տարվա բյուջեում ներառելը բացառվում է:
«Նախարարություններին հանձնարարականներ կան՝ քննարկել, ներկայացնել լուծման տարբերակներ: 2016 թվականին սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչն իրացվելու է ամբողջությամբ: Մինչև 2016 թվականի դեկտեմբերի քսանը կարող են իրացնել: Չի բացառվում, որ հաջորդ տավա պետական բյուջեում ներառվի այդ բաղադրիչը: Եթե խոսվում է, որ կան հնարավոր չարաշահումներ, պետք է ուշադրության արժանանա այդ ամենը, ուղիներ պետք է փնտրենք»,- ասաց նա: