Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ հատուկ նիստը շարունակվում է: Սերժ Սարգսյանին պատգամավորները հարցեր են ուղղում:
ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանի հարցը ապրիլյան քառօրյայի մասին էր: Նա հետաքրքրվեց` ի՞նչ խնդիրներ լուծեց Ադրբեջանը` ապրիլյան պատերազմը հրահրելով, և որո՞նք են մեր քաղած դասերը քառօրյա պատերազմից: Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ ապրիլյան պատերազմը և' անակնկալ էր, և' անակնկալ չէր:
«Շատ դեպքերում մարդիկ գրեթե համոզված են լինում ինչ-որ բանում, բայց ներսում հույս են փայփայում, որ հակառակորդը կամ գործընկերը կղեկավարվի առողջ բանականությամբ»,- ասաց նա:
Սարգսյանի խոսքով` դաս առաջին պետք է համարենք այն, որ այլևս գոնե շատ տևական ժամանակ չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ուխտադրուժ մոտեցումները` ուժով լուծել ԼՂ հիմնախնդիրը:
«Արդյո՞ք Ադրբեջանի ղեկավարությանը հաջողվեց իրականացնել իրենց ծրագրերը: Կարծում եմ` այսօրվա շփման գծի պատկերը խոսում է այն մասին, որ, իհարկե, ոչ: Հաջորդ դասն այն է, որ շատ երկար ժամանակ ամենամեծ ուշադրությունը պետք է դարձնենք զինվորի ու սպայի ոգին միշտ բարձր պահելուն, սպառազնություն ձեռք բերելուն, մեր սպառազինությունը ստեղծելուն»,- ասաց նա:
Սերժ Սարգսյանը հավելեց, որ վերջին երկու տարվա ընթացքում մեր զինված ուժերում բարեփոխումները կատարվում են` հաշվի առնելով ապրիլյան պատերազմը: «Բոլորդ վկա եք եղել այն բարեփոխումներին, որ տեղի են ունեցել մեր զինված ուժերում, բայց այն ինչ արվում է սեփական ռազմաարդյունաբերության համար, մեզ վստահություն է ներշնչում, որ մենք այլևս այն չենք, ինչ եղել ենք մինչև 2016 թվականի ապրիլը»,- եզրափակեց նա: