կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-12 15:00
Հասարակություն

Սահմանամերձ համայնքներին փոխհատուցումը կտրվի 2016 թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը

Սահմանամերձ համայնքներին փոխհատուցումը կտրվի 2016 թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը

Կառավարության այս շաբաթվա նիստի օրակարգում ընդգրկված է որոշում սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության նպատակով փոխհատուցման ենթակա ծավալները և փոխհատուցման կարգը հաստատելու մասին:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման 1-ին կետով հաստատված ցանկում ընդգրկված սահմանամերձ համայնքների  բնական գազ սպառող բնակիչ-բաժանորդների, էլեկտրաէներգիա սպառող բնակիչ-բաժանորդների, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ  բաժանորդ չհանդիսացող, սակայն էլեկտրաէներգիա սպառող  բնակիչ-բաժանորդ հանդիսացող, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից օգտագործվող ոռոգման ջրի վարձավճարների մասնակի, վճարման ենթակա հողի հարկի և այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի փոխհատուցումը տրամադրել 2016 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում:

Նախագծի նպատակը սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելն է: 2015 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին»  ՀՀ օրենքը, որի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ցանկում ներառված՝ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ընտանիքներին տրվում է բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցում: Նախագծով առաջարկվում է անփոփոխ թողնել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած փոխհատուցման ենթակա ծավալներն ու փոխհատուցման կարգը: Նախագծի կարգավորման առարկան սահմանամերձ համայնքներում կենսապայմանների բարելավումն է: