|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Արդեն հայտնել ենք, որ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հրամանով «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Արամ Սարգսյանն ազատվել է քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից:
Yerkir.am-ի տեղեկություններով` Սարգսյանն աշխատանքից ազատվել է` իր դիմումի համաձայն, աշխատանքային տարիքը լրանալու պատճառով: «Արդեն հոգնել եմ, 35 տարի է` աշխատում եմ, հանգստի գնալու իրավունք չունե՞մ»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց Սարգսյանը:
Ըստ նրա` իր պաշտոնանկությունը կալանավորներից ոմանց կուրախացնի, իսկ ոմանց էլ կտխրեցնի: Իսկ թե ի՞նչ է պատրաստվում անել թոշակի անցնելուց հետո, կանանց գաղութի արդեն նախկին պետը պատասխանեց, որ ցանկանում է մեկ ամիս հանգստանալ, դրանից հետո նոր մտածել: