կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-15 17:16
Տնտեսական

Ոչ թե պետք է կասեցնել հանգստի կազմակերպման բաղադրիչը, այլ` մեծացնել համակարգի արդյունավետությունը

Ոչ թե պետք է կասեցնել հանգստի կազմակերպման բաղադրիչը, այլ` մեծացնել համակարգի արդյունավետությունը

 

Այսօր լրագրողների հետ զրույցում էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն անդրադարձել է Լարսում ստեղծված վիճակին և լուծման ուղիներին: Նա նախ նշեց, որ ահազանգեր են ստացվել, որ ՀՀ քաղաքացիների ու բեռնափոխադրողների տեղաշարժերի նկատմամբ  անօրինական խոչընդոտողներ են եղել:

«Վստահ ենք, որ ռուսական իշխանությունները տեղեկացված չեն եղել այդ դեպքերի հետ կապված, քանի որ կան նման ահազանգեր, մտադիր ենք դա ներկայացնել մեր ռուս գործընկերներին, որ կանխեն նման անօրինական քայլերը»,- ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է սոցփաթեթների խախտումների մասով Արծվիկ Մինասյանի տեսակետներին, նախարարը բացատրեց, որ սոցիալական փաթեթի գաղափարը ամրագրված է բյուջեում, և ունի 4 հիմնական ուղղություն: Եվ էկոնոմիկայի նախարարությունն է բարձրացրել այդ մասով արդյունավետության բարձրացման հարցը, որպեսզի չնսեմացվի հանսգտի կազմակերպմանն ուղղված այդ բաղադրիչը: ՎՊ ուսումնասիրությունների ընթացքում էկոնոմիկայի նախարարությւոնը ակտիվ համագործակցել է ՎՊ հետ, վարչապետի վերահսկողական ծառայության հետ: Եվ քանի որ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը զեկուցեց, թե տուրպերատորների լիցենզավորման հարց կա, Արծվիկ Միասյանը հստակեցրեց, որ տուրօպերատորները հաշվառվում են էկոնոմիկայի նախարարությունում համապատասխան պահանջներին համապատասխան, բայց որևէ լիցենզավորում չկա: 3 տուրօպերատորների հաշվառումից հանվել են, քանի որ հաշվետվություն չեն ներկայացրել, ևս 1 տուրօպերատորի ներկայացրել են ծանուցում հաշվառումից հանելու համար:

«Խոսել և ասել արտահայտություններ` չարաշահում, ապօրինի գործողություն, դրանք քրեական երևույթներ են: Կան փաստեր ու դեպքեր, երբ տուրօպերատորները չեն կատարել վճարում հանգստյան տներին և հյուրանոցներին, ինչը մասնավոր քաղաքացիա-իրավական հարաբերությունների հարց է:Բայց եթե կա կանխամտածված սնանկացում, լուծարում, անկհայտ հափշտակություն, դա այլ հարց է: Արդյունավետության բարձրացման խնդիր կա, իմ ասածը դա էր»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Նախարարը ուշադրություն հրավիրեց հանգստի կազմակերպման բաղադրիչի վրա, և այստեղ լուրջ օրենսդրական փոփոխության կարիք կա: Գումարը որը հատկացվում է հանգստի կազմակերպման համար, դա քաղաքացու սեփականությունն է, և ստացվում է, որ այսօր մեղադրանք է ներկայացվում քաղաքացուն նրա համար, որ ուզում է իր ձևով անցկացնել իր հանգիստը: Ուստի կարիք կա ոչ թե կասեցնելու կամ վերացնելու այդ բաղադրիչը, այլ` մեծացնել արդյունավետությունը: