|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ Գազայի հիվանդանոցներից միայն 11-ը կամ մեկ երրորդից պակասն է այժմ մասամբ գործում և կոչ է անում պահպանել դրանք անձեռնմխելի, հայտնում է Al Jazeera-ն։
«Ընդամենը 66 օրվա ընթացքում առողջապահական համակարգը 36 գործող հիվանդանոցից վերածվեց 11 մասամբ գործող հիվանդանոցի՝ մեկը հյուսիսում և 10-ը՝ հարավում», - ՄԱԿ-ի ճեպազրույցի ժամանակ ասել է Պաղեստինի օկուպացված տարածքներում ԱՀԿ ներկայացուցիչ Ռիկ Պիպերկորնը՝ Գազայից։
«Մենք չենք կարող մեզ թույլ տալ կորցնել մեկ բուժհաստատություն կամ հիվանդանոց», - ասել է նա: «Մենք հուսով ենք, աղոթում ենք, որ դա տեղի չունենա»: