կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-10 14:21
Մշակույթ

Ծիրաններն օրհնված են. «Ոսկե ծիրան»-ի մեկնարկը տրվեց

Ծիրաններն օրհնված են. «Ոսկե ծիրան»-ի մեկնարկը տրվեց

Ծիրանօրհնեքի արարողությամբ էլ տրվեց «Ոսկե ծիրան» միջազգային 13–րդ փառատոնի մեկնարկը:

Այս տարի կինոփառատոնին շուրջ 135 ֆիլմեր կներկայացվեն։ yerkir.am-ի հետ զրույցում կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը նշեց, որ այս տարի կինոփառատոնը մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այս տարի մենք նշում ենք Հայաստանի անկախության 25–րդ տարեդարձը, իսկ փառատոնն այդ անկախության ծնունդն է:

«Փառատոնն այս տարի նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին: Ակնկալիքները մեծ են` ինչպես յուրաքանչյուր տարի: Կարծում եմ` հանդիսատեսն ակտիվ կլինի: Այս տարի ունենք «Հայկական կինո. արդի ժամանակներ» ծրագիրը, որտեղ ներառված են վերջին 25 տարում նկարահանված հայկական լավագույն ֆիլմերը»,-ասաց Խաչատրյանը

Նշենք, որ փառատոնը կշարունակվի մինչև հուլիսի 17-ը: Այս տարվա կինոփառատոնի հատուկ հյուրը բրիտանացի դերասանուհի Ժակլին Բիսեթն է: