Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանում հուլիսի 20-ին բացված ժամանակակից արվեստի առաջին տրիենալեի էստաֆետն այսօր զուգահեռաբար վերցրեց Գյումրին. Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ, Գյումրիի ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարտարապետության՝ Ձիթողցոնց տուն-թանգարան, Սերգեյ Մերկուրովի թանգարան։
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ժամանակակից արվեստի ցուցադրությունը հատկապես Գյումրիում շատ կարևոր անվանեց.
«Սրանով նոր Գյումրի ենք բացահայտելու ինչպես Հայաստանի քաղաքացիների, այնպես էլ ամբողջ աշխարհից եկած զբոսաշրջիկների համար»:
Նախարարի խոսքով, Ասլամազյանների հրաշք արվեստը հաջողվել է նրբորեն համադրել ժամանակակից մտածողության և արվեստի հետ.
«Կարծում եմ, սա նոր շունչ է տալիս ոչ միայն արվեստի այս գործերին, այլև ընդհանրապես Գյումրի քաղաքին, այստեղ ապրող մարդկանց տրամաբանությանն ու տրամադրությանը. նրանք սկսում են աշխարհին նայել այլ գույներով…»։
Գյումրիում ցուցադրանքներն այցելուների համար բաց կլինեն հուլիսի 23-ից մինչև սեպտեմբերի 30-ը։