կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-02 14:10
Սպորտ

Բռնցքամարտ սիրել եմ շնորհիվ հորս` Խորեն Գևորգի. Նոյել Գևորգ

Բռնցքամարտ սիրել եմ շնորհիվ հորս` Խորեն Գևորգի. Նոյել Գևորգ

Համաշխարհային բռնցքամարտի ծագող աստղ, գերմանաբնակ Նոյել Գևորգը (Նորայր Միքայելյան), ով վերջին տարիներին զբաղվում է պրոֆեսիոնալ բռնցքամարտով, ժամանել  է Հայաստան: Այսօր կայացած մամուլի  ասուլիսի ժամանակ հայ մարզիկը խոսեց իր մարզական հաջողությունների և առաջիկա ծրագրերի մասին:

 

«Արդեն 2 տարի է, ինչ զբաղվում եմ պրոֆեսիոնալ բռնցքամարտով: Այս սպորտաձևը սիրել եմ շնորհիվ հորս` Խորեն Գևորգի, նա իմ մարզիչն է և ինձ համար  լավագույնն աշխարհում: Ներկայանում եմ Գերմանիայի դրոշի տակ, կցանկանայի Հայաստանի դրոշի տակ մենամարտել, սակայն դա ֆինանսական տեսանկյունից շատ բարդ է: Մայիսին կամ հունիսին մենամարտ ունեմ: Մինչև տարվա վերջ երևի կգոտեմարտեմ չեմպիոնական գոտու համար»,- նշեց բռնցքամարտիկը:

 

Նոյել Գևորգը ծնվել է 1990-ին Երևանում: Չորս տարեկան հասակում մոր և փոքր եղբոր հետ մեկնել է Գերմանիա: Նրա մայրը ամուսնացած է հայազգի բռնցքամարտիկ Խորեն Գևորգի հետ: Նոյելը և նրա եղբայր Աբելը մարզվում են իրենց խորթ հոր` Խորեն Գևորգի մոտ: Խորենը նաև Նոյելի մենեջերն է: 

 

Նոյելը մասնագիտությամբ իրավաբան է: Պրոֆեսիոնալ բռնցքամարտով զբաղվում է մոտ  երկու տարի: Հանդես է գալիս առաջին ծանր քաշային կարգում (90 կգ): Անցկացրել է յոթ մենամարտ, բոլորում` հաղթել: Դրանցից հինգը ավարտել է նոկաուտով: Գերմանական մամուլը նրան պրոֆեսիոնալ սպորտի «ծագող աստղ» է կոչել: Արա Գեւորգյանը հատուկ երաժշտություն է գրել նրա համար, որի ուղեկցությամբ բռնցքամարտիկը մտնում է ռինգ: