կարևոր
3307 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-11 12:57
Քաղաքական

Օրեր առաջ ստանձնել եմ Արմեն Գևորգի Աշոտյանի պաշտպանությունը .Բենիկ Գալստյան

Օրեր առաջ ստանձնել եմ Արմեն Գևորգի Աշոտյանի պաշտպանությունը .Բենիկ Գալստյան

Փաստաբան Բենիկ Գալստյանը գրում է.

«Օրեր առաջ ստանձնել եմ Արմեն Գևորգի Աշոտյանի պաշտպանությունը ՀՀ քննչական կոմիտեում իրականացվող մի մեղմ ասած անհասկանալի քրեական վարույթի շրջանակներում, որով 2019 թվականից մինչ այս պահը առնվազն 3 քննչական մարմին(ԱԱԾ, ՀՔԾ և ՔԿ) նույնիսկ չեն կարողացել քիչ թե շատ հաստատել, որ ինչ-որ հանցավոր արարք է կատարվել, առավել ևս՝ այդ արարքի հետ Աշոտյանն ինչ-որ առնչություն է ունեցել, որով, սակայն, Աշոտյանն արդեն 1 ամիս 25 օր գտնվում է անազատության մեջ, ընդ որում՝ ԿԱՏԱՐՅԱԼ ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ։

Օգոստոսի 12-ին՝ ժամը 14:00-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում քննության է առնվելու Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետի երկարացման միջնորդությունը։

Արձանագրենք մի քանի կարևոր փաստ՝

-Աշոտյանը քաղբանտարկյալ է,

-Աշոտյանը բանտարկված է իր պռոհայկական, պռոարցախյան դիրքորոշման համար,

-Աշոտյանից սարսափում է ներկայիս կոլաբորացիոնիստական վարչակազմը(ու ճիշտ է անում),

-Աշոտյանին բանտով կոտրել հնարավոր չէ։

Հ.Գ.։ Ինձ համար պատիվ է ու պատասխանատվություն Արմեն Աշոտյանի պաշտպանական թիմի մյուս անդամների հետ իրականացնել Նրա պաշտպանությունը»։