կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-04 16:20
Հասարակություն

Երկու անգամ դանակով հարվածել էր Գևորգի մեջքին

Երկու անգամ դանակով հարվածել էր Գևորգի մեջքին

Հունվարի 31-ին` ժամը 01.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի ծակած-կտրած վերքերով և այլ վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1978 թ. ծնված Գևորգ Ս.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

 

Նա բժիշկներին հայտնել է, որ «Էրեբունի» թանգարանի մոտ իրեն դանակահարել են: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Էրեբունու և Մաշտոցի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարի 30-ին` ժամը 22.30-ին, 1975 թ. ծնված Կարինե Ե.-ի տանը, վիճաբանության ժամանակ, 1989 թ. ծնված Էդգար Զ.-ն դանակով երկու անգամ հարվածել է Գևորգ Ս.-ի մեջքի շրջանին:

 

Էդգար Զ.-ն ձերբակալված է: Քննությունը շարունակվում է: