Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոստիկանները փակել են մուտքը դեպի Կիրանց և հայտարարում են, որ Կիրանց կարող են մտնել միայն բնակիչները: Բագրատ Սրբազանին և պատգամավորներին ևս թույլ չեն տալիս առաջ գնալ։ Տավուշի թեմի առաջնորդը ոստիկաններին ասաց, որ նրանք ոչ մի հիմք չունեն հոգևորականի ճանապարհը փակելու։ «Ձեր արածը հանցագործություն է, առավոտյան տղաներին տանելուց սև բերետավորներն ասել են՝ «կերա՞ք», «մեր դեմ էիք կանգնո՞ւմ», պատասխան եք տալու բոլորդ։ Ապրեք, լավ ծառայություն իրականացրեցիք»,- ոստիկաններին դիմելով՝ ասաց Բագրատ Սրբազանը։
Հիշեցնենք, որ վաղ առավոտյան ժամը 6-ի սահմաններում ոստիկանության մեծ ուժեր են ժամանել Կիրաց գյուղ, որտեղից բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել ճանապարհը փակած բնակիչներին, այդ թվում անչափահասների: Ականատեսները պատմում են, որ մարդկանց ծեծելով են բերման ենթարկել:
ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ՊՆ-ն ականազերծման աշխատանքներ է իրականացնում Կիրանց-Խեյրիմլի հատվածում, դրա համար ճանապարհները փակվել են: Թույլ չեն տալիս գյուղ մտնել նաեւ լրագրողներին: