Փոխարժեքներ
26 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում առողջապահության նախարարությունը ներառել է որոշում, ըստ որի կառավարությունը որոշում է թույլատրել առողջապահության նախարարությանը իրականացնել 2016 թվականի կարիքների համար անհրաժեշտ դեղերի գնման ընթացակարգը:
ՀՀ առողջապահության նախարարության կողմից բնակչության դեղապահովումը իրականացվում է` համաձայն ՀՀ կառավարության` 23 նոյեմբերի 2006 թվականի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» որոշմամբ:
Առաջարկվող Նախագիծը նպատակ ունի դեղապահովման գործընթացը կազմակերպել առանց դրա համար սահմանված ժամկետային սահմափակումների: Հաստատված գնումների անվանացանկում ներառված դեղերը պլանավորվել են, սակայն ձեռք չեն բերվել հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, մասնավորապես` ՀՀ ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ում, ՀՀ մարզերի և քաղաք Երևանի բժշկական հաստատություններում առկա դեղերի մնացորդները, 2015 թվականի դեղերի միջին տարեկան փաստացի ծախսերը և հաշվառված հիվանդների թիվը: Նախատեսվում էր նաև անհրաժեշտ դեղերը ստանալ մարդասիրական օգնության ճանապարհով, սակայն չեն ստացվել:
Ամփոփելով ՀՀ մարզերի և քաղաք Երևանի բժշկական հաստատությունների կողմից ներկայացված` 2016 թվականի առաջին եռամսյակի հաշվետվությունները` արձանագրվել է համապատասխան հիվանդների թվի աճ և դեղերի միջին ամսական ծախսերի ավելացում: Վերը նշված հանգամանքները հանգեցրել են նրան, որ առկա մնացորդները չեն բավականացնի հիվանդների դեղապահովման գործընթացը պատշաճ իրականացնելու համար:
Խնդրի կարգավորման նպատակն է բավարարել ներկայումս առաջացած անհետաձգելի պահանջը` ձեռք բերելով 2016 թվականի գնումների անվանացանկով հաստատված դեղեր` 168,3 մլն դրամ գումարի չափով դեղեր:
Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվում է համապատասխան հիվանդների դեղապահովման գործընթացի անխափան և պատշաճ մակարդակով կազմակերպում: Միաժամանակ, կբացառվեն ՀՀ բժշկական հաստատություններում դեղերի հավելյալ քանակների կուտակումները, և կապահովվի պետական բյուջեով հատկացված միջոցների արդյունավետ և նպատակային իրականացումը: