կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-09 10:37
Հասարակություն

Ավելի քան 58 մլն դրամի պարգևատրումներ՝ երևանցու գրպանից․ «168 Ժամ»

Ավելի քան 58 մլն դրամի պարգևատրումներ՝ երևանցու գրպանից․ «168 Ժամ»

 

«168 Ժամ»-ը գրում է․ «Մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 100 կետերով «փաստեր» է ներկայացնում այն մասին, թե իշխանության գալու մեկ տարվա ընթացքում իր կողմից տրված խոստումներից որոնք են արվել և որոնք պետք է արվեն՝ սկսած բանակում զինվորների սննդակարգում վարունգ-պոմիդորի, մեղրի, խոզի ճարպի ավելացումից՝ մինչև երջանկության ինդեքս, մեր ձեռքին հետաքրքիր փաստեր են հայտնվել։

Ներկայացված փաստաթղթերով հայտնի են դառնում 2019թ. Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների և վարչական շրջանների ղեկավարների պարգևատրումների չափերը։

Օրինակ՝ Երևանի վարչական բոլոր 12 շրջանների ղեկավարները՝ թաղապետերը, պարգևատրվել են 840.000-ական դրամներով։ Ընդհանուր կազմել է 10.080.000 դրամ։

Քաղաքապետի տեղակալները և որոշ վարչության պետեր, քաղաքապետի մամուլի քարտուղարը և այլք ևս 840.000-ական դրամներով են պարգևատրվել, քաղաքապետի տեղակալների որոշ օգնականներ՝ 300-500.000 դրամներով, և այլն։Ըստ մեր աղբյուրների՝ քաղաքապետ Հայկ Մարությանն այս անգամ իրեն չի պարգևատրել։

Զարմանալի է, սակայն, ըստ այս ցուցակի, ապրիլին քաղաքապետարանից ամենաբարձր պարգևատրում ստացած անձը քարտուղարության պետ Արթուր Մկրտչյանն է. նա ստացել է 1.060.000 դրամ:

Պարգևատրվել են ընդհանուր թվով 130 անձինք, ընդհանուր գումարը կազմել է 58.496.625.00 դրամ»,-գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: