կարևոր
3346 դիտում, 8 ամիս առաջ - 2024-02-29 13:31
Հասարակություն

ՀՀ-ում մարտի 1-ից 470 անուն դեղ կվաճառվի միայն էլեկտրոնային դեղատոմսերով

ՀՀ-ում մարտի 1-ից 470 անուն դեղ կվաճառվի միայն էլեկտրոնային դեղատոմսերով

ՀՀ-ում մարտի 1-ից 470 անուն դեղ կվաճառվի էլեկտրոնային դեղատոմսերով։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը նշեց, որ էլեկտրոնային դեղատոմսերում ներառվում են հակաբիոտիկային, հակասնկային, հակամիկրոբակտերային, հակավիրուսային դեղերը, իմունային շիճուկները, իմունոգլոբոլինները, պատվաստանյութերը և միզապրաստոլ պարունակող դեղերը։

«Այս որոշման արդյունքում կնազեն ինքնաբուժության դեպքերը, կտրամադրվի որակյալ, արդյունավետ ու նպատակային բժշկական օգնություն, բուժհիմնարկներում ավելորդ հերթեր չեն լինի։ Այսպիսով, հնարավոր կլինի վերահսկել ու կանոնակարգել նաև դեղի և բուժառուի հետագծելիությունը», - ասաց փոխնախարարը։