Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«31 միլիարդ դրամ շահույթ՝ դրամի արժեզրկման արդյունքում ՀՀ Կենտրոնական բանկը 2014 թվականը փակել է 31 միլիարդ 844.3 միլիոն դրամ շահույթով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԲ 2014թ. համախմբված ֆինանսական հաշվետվությունից: Համեմատության համար նշենք, որ 2013 թվականը Կենտրոնական բանկը փակել էր 10.7 միլիարդ դրամ վնասով: Ինչպես երևում է համախմբված շահույթի կամ վնասի և այլ համապարփակ ֆինանսական արդյունքի մասին տվյալներից՝ ԿԲ շահույթի մեծ մասը գոյացել է փոխարժէքի տատանումից: Մասնավորապես, ՀՀ Կենտրոնական բանկը 30 միլիարդ 384 միլիոն դրամի եկամուտ է ստացել փոխարժեքային տարբերություններից: Եվս 5.5 միլիարդ դրամի եկամուտ ունեցել է ածանցյալ գործիքներից:
2014 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ ԿԲ ակտիվների մեծությունը կազմել է 18.2 միլիարդ դրամ' 2013 թվականի դեկտեմբերի 31-ի 5.57 միլիարդ դրամի դիմաց: ԿԲ սեփական կապիտալը նախորդ տարվա վերջին կազմել է 30.9 միլիարդ դրամ»,–գրում է թերթը։