|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Սեպտեմբերի 1-ին ԵԱՀԿ Նախարարների խորհուրդը որոշում է ընդունել փակել ԵԱՀԿ Մինսկի գործընթացը և դրա հետ կապված կառույցները։
ԵԱՀԿ Քարտուղարությանը հանձնարարվել է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 1-ը ավարտել վերոնշյալ կառույցների փակման հետևանքով առաջացած վարչական և տեխնիկական հարցերի լուծումը։
Որոշմամբ նաև հայտարարվել է, որ ԵԱՀԿ շրջանակներում նախկինում ընդունված բոլոր որոշումները, որոնք վերաբերում էին նախկին հայ-ադրբեջանական հակամարտությանը, կորցնում են իրենց ուժը և ենթակա չեն կիրառման։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Դոնալդ Թրամփի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հանդիպման շրջանակում Փաշինյանը բավարարել է Ադրբեջանի երկարմյա պահանջը Մինսկի խմբի լուծարման հետ կապված։