կարևոր
3355 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-23 17:06
Քաղաքական

ՀԱՊԿ անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարները Երևանում համատեղ հայտարարություն են ընդունել

ՀԱՊԿ անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարները Երևանում համատեղ հայտարարություն են ընդունել

ՀԱՊԿ անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարները Երևանում կայացած հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել, որով դատապարտել են նացիզմի, նեոնացիզմի և ծայրահեղականության հերոսացումը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությանը։

Հայտարարությունն ընդունվել է ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստին, որտեղ Ռուսաստանը ներկայացրել են ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար սերգեյ Շոյգուն։

«Համատեղ հայտարարությունում ՀԱՊԿ անդամ երկրների ԱԽ քարտուղարները մտահոգություն են հայտնել նացիզմի, նեոնացիզմի, ծայրահեղականության, շովինիզմի, այլատյացության բոլոր ձևերի, ատելության, ռասսայական ու ազգային գերակայության դրսևորումների աճի կապակցությամբ, որոնք իրական սպառնալիք են ստեղծում ժողովրդավարության և համամարդկային արժեքների, անվտանգության, սոցիալական կայունության և հասարակության միասնության համար»,- նշված է հայտարարությունում։

Ինչպես հաղորդում է ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը, ՀԱՊԿ ԱԽ քարտուղարները դատապարտել են նաև նացիզմի և ազգայնական գաղափարախոսությունների տարածմանն ու արդարացմանն ուղղված ցանկացած գործողություն, ինչպես նաև ողջունել են պետությունների և միջազգային կազմակերպությունների ջանքերն՝ ուղղված նացիզմի, նեոնացիզմի և ծայրահեղականության հերոսացման դրսևորումների հակազդմանը, այդպիսի դրսևորումների դեմ պայքարին։