|
Փոխարժեքներ
20 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Այսօր, երբ ԱԺ արտահերթ նիստում վեճ ծավալվեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և երկու կանանց՝ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանի ու ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի միջև, պատասխան արձագանքով հանդես եկավ Նաիրա Զոհրաբյանը:
Փաշինյանը, հակադարձելով Նաիրա Զոհրաբյանին, ով «քաղաքական սեկտանտ» էր անվանել որոշ գործիչների, ասաց, որ քաղաքական սեկտանտիզմի մասին է խոսում մեկը, ով զանգահարում է լրագրողներին ու խնդրում, որ «բամփել» բառն իր ելույթից հանեն, որովհետև Հովիկ Աբրահամյանը կարող է զայրանալ:
Նաիրա Զոհրաբյանը արձագանքեց` ասելով, որ այն ինչ հնչեցրել է Փաշինյանը, ապատեղեկատվություն է, լկտի սուտ է:
«Այո, ես խնդրել եմ իմ լրագրող գործընկերներին, որ որոշ պարբերություն նյութի մեջ չտեղադրեն, և նրանք ընդառաջել են ինձ, բայց ինչ վերաբերում է այստեղ իմ անձի վերաբերյալ հնչած հայտարարություններին, դա սուտ է: Իմ արժանապատվությունից ցածր է նման անմակարդակ, նվաստ, անպարկեշտ, անամոթ, լկտի, տղամարդուն ոչ վայել ելույթին անդրադառնալը»,- ասաց նա: