կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-02 12:24
Հասարակություն

Աննախընթաց արագությունից մինչև բացարձակ ազատությունը լայնորեն բացել են անպատասխանատու և անմակարդակ լրագրության դռները. Արամ Առաջին

Աննախընթաց արագությունից մինչև բացարձակ ազատությունը լայնորեն բացել են անպատասխանատու և անմակարդակ լրագրության դռները. Արամ Առաջին

Հայ մամուլի համահայկակական համագումարը մեկնարկել է Բեյրութում` Անթիլիասի Մայրավանքում:

Հուլիսի 2-ին  համագումարին բացման խոսք ասաց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։

Նա նշեց, որ հայ մամուլի ծառայությանը նվիրված մշակների ներկայությունը վկայում է հայ ժողովրդի կյանքում մամուլի կարևորության և դրան վիճակված ճշտորոշիչ դերի մասին: Վեհափառը հիշեցրեց, որ 2019-ը հռչակել են Հայ մամուլի տարի և այդ առիթով ներկայացրեց հայ մամուլի անցյալի, ներկայի հետ աղերս ունեցող հատկանշական երևույթներ, լուրջ մտահոգություններ:

«Գլոբալ մշակույթի ազդեցությունը հատկապես համացանցային մամուլի վրա տիրապետող է: Լուրերին հետևողների նախասիրությունը հստակորեն դեպի համացանցն է, դեպի կարճ ու գրավիչ լուրերը: Համացանցային լրատվության լեզուն, ոճը, որակը էական չեն, կարևորն ընթերցողին կամ ունկնդրին արագ հասցնելն է, գրավելն է, մեծաթիվ ընթերցող ունենալն է։ Էլեկտրոնային լրատվությունը և հատկապես անհատական ցանցերը լեցուն են բռնություն հրահրող, թշնամություն սերմանող և անորակ լուրերով ու մեկնաբանություններով»,- ասաց Արամ Ա-ն: 

Նա հավելեց նաև, որ աննախընթաց արագությունից մինչև բացարձակ ազատությունը լայնորեն բացել են անպատասխանատու և անմակարդակ լրագրության դռները՝ հետզհետե մեկուսացնելով տպագիր մամուլը: