կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-10 13:50
Քաղաքական

Տղամարդուն ոչ վայել պահվածքը նորմա է դարձել մի մարդու համար, որն այդպես էլ սեփական երեխաներ չունենալով, թիրախավորում է այլոց. Ա. Աշոտյանը՝ Ա. Հարությունյանին

Տղամարդուն ոչ վայել պահվածքը նորմա է դարձել մի մարդու համար, որն այդպես էլ սեփական երեխաներ չունենալով, թիրախավորում է այլոց. Ա. Աշոտյանը՝ Ա. Հարությունյանին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հաղորդման ընթացքում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, փորձելով արդարացնել եկեղեցու պատմության առարկայի վերացումը և չունենալով իմ հնչեցրած քննադատության նկատմամբ առարկայական հակափաստարկներ, կրկին անդրադարձավ իմ երեխաներին, որոնք սովորում են ոչ պետական դպրոցում:

Ի դեպ նմանատիպ հնարք մի քանի օր առաջ ևս հնչեց այդ տաղավարում Պետրոս Ղազարյանի շուրթերից: Եթե չգիտեք, իմացեք, որ Պետրոս Ղազարյանի կինը, հանդիսանալով ոլորտի փոխնախարար, անձամբ է պատասխանատու ամեն գնով նոր ապազգային հանրակրթական չափորոշիչի անցկացման համար:

Այս հանգամանքը հաշվի առնելով, որքանով տվյալ լրագրողը կարող է լինել այս հարցում անաչառ, թողնում եմ ձեր դատողությանը:

Վերադառնալով նախարարին, շեշտեմ, որ ցավալի է, երբ տղամարդուն ոչ վայել պահվածքը նորմա է դարձել մի մարդու համար, որն այդպես էլ սեփական երեխաներ չունենալով, թիրախավորում է այլոց:

Իմ երեխաները սովորում են ԱՅԲ դպրոցում, այն դպրոցում, որի կրթական բովադակությունը բացի ժամանակակից լինելուց, նաև մաքսիմալ ազգային է:

Զարմանալի չէ, որ գործող նախարարը չի տիրապետում իր ոլորտի նրբություններին և չգիտի, որ ԱՅԲ-ում կրթության ընթացքում աշակերտները առավելագույն գիտելիքներ են ստանում Հայ Առաքելական եկեղեցու մասին: ԱՅԲ-ի չարաբաստիկ աուդիտի պատմություններից հետո այլևս կարելի էր չզարմանալ նախարարի մանիպուլյացիաներից և անտեղյակությունից:

Պարոնայք և տիկնայք, ձեր կեղտոտ լեզուները հեռու պահեք մարդկանց ընտանքիներից և երեխաներից, հակառակ դեպքում բումերանգը դաժանորեն կզարկի ձեր ճակատներին:

Ես շարունակելու եմ իմ բովանդակային ու հիմնավորված պայքարը կրթության համակարգի ապազգայնացման դեմ»։