կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-19 13:12
Տարածաշրջան

«Մեկ րոպեի ամոթ». հայտնի թերթերը շարունակում են արձագանքել թուրքերի անամոթ պահվածքին

«Մեկ րոպեի ամոթ». հայտնի թերթերը շարունակում են արձագանքել թուրքերի անամոթ պահվածքին

Աշխարհի հայտնի թերթերը, այդ թվում` թուրքական մի շարք կայքեր, շարունակում են արձագանքել Հունաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղի ժամանակ թուրք երկրպագուների՝ Փարիզում զոհվածների հիշատակի համար մեկ րոպե լռության ընթացքում սուլելու անամոթ պահվածքին:

Guardian, AS Bild, L’équipe-ն իրենց զարմանքն են հայտնել թուրքերի պահվածքի կապակցությամբ, իսկ Dailymail-ը՝  դա պարզապես «անամոթություն» է որակել:

Գերմանական Bild-ը նույնպես անդրադարձել է դեպքին՝ այն «սկանդալային» որակելով, իսկ L’équipe-ը գրել է. «Սա հարգանքի րոպե չէ: Սուլոցները հարգանքի րոպեն աղավաղել են»:

«Մինչ բոլոր խաղադաշտերը Ֆրանսիայի դրոշն են բարձրացնում, Թուրքիայում կատարվածը սարսափ է առաջացնում»,- գրել է Le Matin-ը: 

Թուրքական կայքերը նշում են, որ եվրոպական մամուլը «սուր քննատել են» թուրքերի պահվածքը՝ օրինակ բերելով անգլիացիների «ջենտլմենությունը»՝ Ֆրանսիայի հիմնը հնչելու պահին:  

Ինչ վերաբերում է թուրքական Demokrathaber-ին, անդրադառնալով աշխարհի թերթերի արձագանքներին, կայքը գրել է. «Մեկ րոպեի ամոթ»: