Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Քարսթոն Փոսսեին և Հայաստանում Շվեյցարական համագործակցության գրասենյակի համաղեկավար Լուկաս Լյուշերին: Հանդիպմանը մասնակցում էին նաև Ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Քաթրին Շեֆերը և Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Նադյա Լիխտեմբերգերը:
Հանդիպման սկզբում Դավիթ Լոքյանը շնորհավորել է Քարսթոն Փոսսեին` Ծրագրի տարածաշրջանային գրասենյակի տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ողջունելով հյուրերին` նախարարը բարձր է գնահատել ՀՀ տարածքային կառավարման նախարարության և ԳՄՀԸ «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի միջև վերջին տարիներին ձևավորված արդյունավետ համագործակցությունը:
«Մենք խիստ կարևորում ենք «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագիրն իր բոլոր բաղադրիչներով` ՏԻՄ-երի կարողությունների և հմտությունների զարգացման, համայնքային ծառայությունների բարելավման, ՏԻՄ- երում ծրագրային բյուջետավարման համակարգի ներդրման տեսանկյունից»,-նշել է նախարարը և ընդգծել Ծրագրի անհրաժեշտությունը վարչատարածքային բարեփոխումների համատեքստում: ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Նադյա Լիխտեմբերգերը ևս բարձր է գնահատել նախարարության հետ ակտիվ համագործակցությունը:
ՏԻՄ համակարգի բարելավմանն ուղղված նախաձեռնությունների շրջանակում նա, մասնավորապես, առանձնացրել է Քաղաքացիների սպասարկման գրասենյակների ներդրումը ՀՀ տարբեր մարզերում: Գրասենյակները նպաստում են քաղաքացիների համար համայնքային ծառայությունները բարելավելուն և համայնքային կառավարման թափանցիկության արդյունավետության բարձրացմանը: Հայաստանում տեղական ինքնակառավարման բնագավառում կարողությունների զարգացմանն ուղղված ջանքերը միատեղելու տեսանկյունից մեծապես կարևորվել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից տրամադրվող ֆինանսավորումը: Հանդիպման ընթացքում նախարարին հանգամանորեն ներկայացվել են ՏԻՄ բնագավառում Ծրագրի ընդհանուր մոտեցումներն ու նախատեսվող միջոցառումները:
ԳՄՀԸ «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Քարսթոն Փոսսեն և Հայաստանում Շվեյցարական համագործակցության գրասենյակի համաղեկավար Լուկաս Լյուշերին իրենց հերթին վստահեցրել են նախարարին, որ ԳՄՀԸ կողմից, ինչպես նաև ՇԶՀԳ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը Հայաստանում կկրեն շարունակական բնույթ և համոզմունք հայտնել, որ միասնական ուժերով կհաջողվի լուծում տալ ոլորտի առջև ծառացած խնդիրներին:
Նախարար Դավիթ Լոքյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների կողմից Հայաստանի ՏԻՄ-երի զարգացմանն ուղղված շարունակական աջակցության համար: