|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Ռուսաստանը և Թուրքիան կշարունակեն համագործակցությունը Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարում: Այդ մասին հայտարարել է Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը. հայտնում է РИА Новости-ն:
Նրա խոսքերով` փոխգործակցությունը «աստանյան եռյակի» ձևաչափով է և ունի սիրիական իշխանությունների հետ համաձայնեցված նպատակներ և խնդիրներ:
«Այդ համագործակցությունը, քանի դեռ այն եռակողմ պայմանավորվածությունների շրջանակում է, անկասկած, կշարունակվի, քանի դեռ գրոհայինները չեն ոչնչացվել»,-ասել է Կոսաչովը: