Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ներկայումս Եվրամիությունը զբաղվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։ Իսկ ապրիլի 6-ին կայացած վերջին հանդիպման ընթացքում քննարկվել են այս հարցերը։ Ինչպես գիտեք, երկու երկրների հարաբերությունները կարգավորելու համար Ադրբեջանը հինգ սկզբունքներից բաղկացած առաջարկ է ներկայացրել, հայկական կողմը դրական է արձագանքել այս առաջարկին և համապատասխան հայտարարություններ արել Բրյուսելի հանդիպումից առաջ․ ըստ AzerTAc-ի՝՝ ապրիլի 12-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Բրյուսելյան հանդիպման ընթացքում ես ևս մեկ անգամ ցանկացա ինքս ինձ համար պարզել և համոզվեցի, որ Հայաստանն ընդունում է այս հինգ սկզբունքները։ Այսպիսով՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և հրաժարվում է տարածքային պահանջներից։
Սա շատ դրական պահ է, և ես կարծում եմ, որ դա հիմնարար պայման է երկկողմ հարաբերությունների կարգավորման համար։ Որոշվեց, որ աշխատանքային խմբեր կստեղծվեն, որոնք կզբաղվեն ինչպես սահմանի, այնպես էլ խաղաղության պայմանագրի նախապատրաստմամբ։ Ինչպես գիտեք, նորագույն պատմության մեջ, թերեւս, առաջին հեռախոսազրույցն է տեղի ունեցել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև։ Մենք նույնպես գնահատում ենք սա։ Որովհետև երկու երկրների հարաբերությունները պետք է որոշեն այս երկու երկրները։ Նրանք, ովքեր ցանկանում են օգնել այս հարցում, կարող են օժանդակել: Սա մեր դիրքորոշումն է։
Կարծում եմ, որ սահմանների սահմանազատման աշխատանքային խմբերը, որոնք կձևավորվեն մինչև ապրիլի վերջը, ինչպես նաև խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքային խմբերը պետք է մոտ ապագայում սկսեն իրենց աշխատանքը։ Մենք շատ մեծ հույսերով ենք նայում այս գործընթացին, և պետք չէ ժամանակ կորցնել։ Ամեն դեպքում՝ մենք կողմնակից ենք, որ առանց ժամանակ կորցնելու հարցը սկսվի լուծել»,- ասել է Ալիևը: