|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Վերջին մի քանի տարիները ցույց են տվել, որ բանակցային պրոցեսը շատ, թե քիչ արդյունավետ կարող է լինել, եթե կողմերը կատարում են իրենց պարտավորությունները։ Այսինքն` իրենց գործողությունները համահունչ են դարձնում 94 և 95թթ. Կնքված հրադադարի համաձայնագրի դրույթներին։ Այս մասին, Times.am-ի հաղորդմամբ, Սանկտ Պետերբուրգում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչ ակնկալիք ունի Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպումից։
«Վիեննայում մայիսի 16֊ին համանախագահների հայտարարությունը ևս այդ մասին է խոսում։ Ակնկալում եմ, որ Սանկտ Պետերբուրգում մենք, ի վերջո, կպայմանավորվենք, և Ադրբեջանը կկատարի իր պարտավորությունները, սահմաններում խախտումներ չեն լինի, և մենք կշարունակենք բանակցային պրոցեսը Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման լավ նպատակով»,֊ ասել է երկրի ղեկավարը։
Աղբյուրը՝ Times.am