կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-15 22:55
Քաղաքական

Մատների թանաքոտում, ընտրությունների առցանց հեռարձակում. ընդդիմությունն ու իշխանությունը սկսել են հասկանալ իրար

Մատների թանաքոտում, ընտրությունների առցանց հեռարձակում. ընդդիմությունն  ու իշխանությունը սկսել են հասկանալ իրար

  ԱԺ-ի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր կայացավ   ՀՀ նոր Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ «4+4+4» ձեւաչափով երկրորդ փուլի առաջին քննարկումը, որին մասնակցեցին  արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ընդդիմությունից՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար եւ քարտուղար Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը եւ Օրինաց երկիր խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, իսկ քաղհասարակությունից՝ Դանիել Իոնիսյանը, Տիգրան Եգորյանը, Արտակ Զեյնալյանը, Սոնա Այվազյանը եւ Ստեփան Դանիելյանը:

Դավիթ Հարությունյան տեղեկացրեց, որ ընդդիմության որոշ առաջարկներ ընդունվել են, ինչի արդյունքում  Ընտրական օրենսգրքում նորամուծություններ են ավելացրել: Ըստ այդմ, քաղաքացիները ընտրությունից առաջ պետք է մատնահետքերը հանձնեն եւ նախագրանցվեն, բացի այդ ստեղծվել է մեխանիզմ, որն ամբողջությամբ հնարավորություն է տալիս ծանոթանալ ընտրացուցակներին, չնայած նրան, որ դրանք չեն հրապարակվի:

Ընդունվել է նաև ընդդիմության՝ ընտրություններն առցանց հեռարձակելու առաջարկը:
Այդուհանդերձ, համատեղ հայտարարություն, որ պետք է ընդունվեր նիստի ավարտին, չընդունվեց: Քննարկումն ամենայն հավանականությամբ կշարունակվի վաղը: