Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն Ադրբեջանի ընդդիմությունն ավելի հայատյաց է համարում, քան իշխանությունը: Հունվարի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը նշեց, որ ընդդիմությունն ավելի կտրուկ և կոշտ վերաբերմունք ունի արցախյան հիմնահարցի լուծման վերաբերյալ, քան ներկա իշխանությունները:
«Վառ օրինակ Է Ադրբեջանի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը: Երբ նա իշխանության եկավ, բոլորը մտածում էին, որ նա դեմոկրատ արևմտյան ուժերի կողմից աջակցություն ստացող անձ է, սակայն նա դարձավ Ադրբեջանի նախագահ, որն ամենահայատյացն էր, և մեր հանդեպ ամենակտրուկ գործողություններ էր կազմակերպում»,-ասաց նա: Քոչարյանը շեշտեց, որ նույնը կարելի է ասել նաև ադրբեջանցի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովայի մասին, որը Ադրբեջանի դեմոկրատիայի փարոսներից մեկն էր, բայց նրա պես հայատյաց անձի դժվար է գտնել:
«Այդպիսին են նաև իրավապաշտպան ամուսիններ Արիֆ և Լեյլա Յունուսները, որոնք Ադրբեջանից փախել են: Լեյլա Յունուսը եղել է ադրբեջանական բանակի գնդապետ տեղեկատվական գծով և հայատյացության տարածման ջատագով»,-նշեց փորձագետը:
Նա ընդգծեց, որ պետք է բավականին ուշադիր լինել Ադրբեջանում կատարվող իրադարձությունների նկատմամբ:
«Տարբեր միջազգային կազմակերպություններ շահագրգռված են, որ արցախյան հակամարտության հարցն արագ լուծվի: Բայց, հաշվի առնելով այն, թե ովքեր են Ադրբեջանում ընդդիմադիր շարժման առաջնորդները, պետք չէ թուլանալ»,-եզրափակեց Քոչարյանը: