|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը Facebook-ում գրում է.
«Արտաքին կապերի մասով ձեռքբերումների, տեղում ներդրումների ներգրավման, ընթացիկ ծրագրերի վերաբերյալ նոր հանձնարարություններ եմ տվել այսօր գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Հունիսի 11-ին Կոմիտաս 1 հասցեին հարակից հրապարակում կկազմակերպվի գյուղատնտեսական մթերքների շուկայի վերաբացումը: Անդրադառնալով այլ բնագավառներին հանձնարարել եմ, զբոսայգիներում ատրակցիոնների պարտադիր փորձաքննության, բակերում վնասված մանկական խաղերի ժամանակին վերանորոգման աշխատանքների նկատմամբ խիստ վերահսկողություն սահմանել, ինչպես նաև հետևողական լինել շին. բարեկարգման, բազմաբնակարան շենքերի մուտքերում վերանորոգման, դեռատիզացիոն աշխատանքների պատշաճ կատարմանը: Պատասխանատու բաժինների ղեկավարներին հանձնարարել եմ ամենօրյա ուշադրության տակ պահել համատիրությունների կազմակերպչական աշխատանքները բակային տարածքներում` բարեկարգման, կանաչապատման, արտաքին լուսավորության ապահովման մասով նույնպես: Անձամբ եմ ծանոթանալու իրականացված աշխատանքների արդյունքներին: Բացթողումներն արդարացումներ ունենալ չեն կարող: Չսահմանված վայրերում շինարարական կամ կենցաղային աղբ թափելու դեպքերը բացառելու նպատակով կոչ եմ անում և խնդրում եմ մեր բնակչությանը չլինել անտարբեր: Միասին պայքարենք այս արատավոր երևույթի դեմ»: