կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-10 17:17
Հասարակություն

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը մի շարք հանձնարարականներ է տվել

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը մի շարք հանձնարարականներ է տվել

Արաբկիր համայնքի ղեկավար Հովհաննես Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցության ժամանակ առաջնահերթ շնորհավորել եմ բոլորիս նախորդ տարվա ձեռքբերումների համար, և ի շահս Արաբկիր վարչական շրջանի ազգաբնակչության, մաղթել հաջողություններ, կառուցողական ու թափանցիկ աշխատանք 2017 թվականին:

Անդրադառնալով աշխատանքային հարցերին, հանձնարարել եմ ցուրտ եղանակային պայմանների պատճառով, խստորեն վերահսկել և օրվա բոլոր ժամերին ուշադրության կենտրոնում պահել մանկապարտեզներում սահմանված կարգով անհրաժեշտ ջերմաստիճանի ապահովումը: Մանկապարտեզներում շարունակաբար խստորեն կվերահսկվի նաև երեխաներին մատուցվող սննդի որակը, կազմակերպչական և մյուս հարցերը:

Այսօր հանձնարարել եմ շարունակել ձնամաքրման աշխատանքները, մասնավորապես բակային տարածքներում: Տնտ. սուբյեկտներին հարակից տարածքների պատշաճ կարգով բարեկարգման ու մաքուր պահպանման գործընթացը մեր ուշադրության կենտրոնում է: Այս առումով անբարեխիղճ տնտեսվարողները օրենքով սահմանված կարգով կենթարկվեն վարչական պատասխանատվության: Ինչպես նախկինում, «Թեժ գիծ» ծառայությամբ բարձրաձայնված բոլոր ահազանգերի ժամանակին ու անհրաժեշտ ձևով կատարմանը հետևողական եմ լինելու անձամբ: Շնորհակալ եմ մեր բնակիչներին, տոնական օրերին նույնպես, համագործակցության, սրտացավ և ըմբռնումով վերաբերմունքի ու վստահության համար»: