կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-31 12:22
Հասարակություն

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորի հետ աշխատանքային խորհրդակցություն է կազմակերպել

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորի հետ աշխատանքային խորհրդակցություն է կազմակերպել

Արաբկիրի թաղապետ Հովհաննես Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Առաջնահերթ լուծումներ պահանջող, գլոբալ նշանակության խնդիրների, ինչպիսիք են բազմաբնակարան շենքերում վերելակների, կախովի պատշգամբների, տանիքների, նկուղների, սյուների սեյսմակայունության, վթարային իրավիճակների վերաբերյալ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Կարեն Շահմուրադյանի հետ միասին այսօր աշխատանքային խորհրդակցություն եմ կազմակերպել, որին մասնակցել են ԱԻՆ փրկարար ծառայության ԵՓՎ Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն բաժնի պետ` փոխգնդապետ Արման Նալգրանյանը, համատիրությունների ու պատասխանատու այլ ծառայությունների ղեկավարներ:

Բարձրաձայնված բոլոր հարցերն արձանագրվել են և համապատասխան ընթացք ստացել: Առաջիկայում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Կարեն Շահմուրադյանի հետ միասին, կատարված աշխատանքներին և ընդհանուր իրավիճակին ծանոթանալու նպատակով շրջայցեր կկազամակերպենք վարչական շրջանում: Շատ հարցեր մինչ օրս լուծումներ չեն ստացել օրենսդրական բացթողումների պատճառով: Կարեն Շահմուրադյանի հետ համատեղ աշխատանքի արդյունքում վստահ եմ, որ այս մասով ձեռքբերումներ կունենանք»: