|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Արամ Ազատյանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ վերանշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար: Ազատյան այս մասին հայտնել է ֆեյսբուքյան էջում գրառմամբ:
«Սիրելի արաբկիրցիներ, հպարտ եմ, որ իմ պաշտոնավարման ընթացքում կարողացել եմ արժանանալ Ձեր վստահությանն ու աջակցությանը:
Շարունակելու եմ աշխատել չափազանց մեծ պատասխանատվությամբ:
Արաբկիրը Երևանի զարդն է, և մենք ձեզ հետ միասին այն ամեն օր բարեկարգելու ենք ու կանաչապատելու:
Կյանքի ենք կոչելու զարգացման բոլոր ծրագրերը, ճանապարհ անցնելով այն մարդկանց հետ, ովքեր պատրաստ են աշխատել և քաղաքը սիրելն ապացուցում են նվիրյալ վերաբերմունքով ու գործով:
Պարոն Քաղաքապետ շնորհակալ եմ վստահության համար, պարտավորվում եմ ծառայել հանուն Արաբկիրի և հանուն մեր բոլոր բնակիչների …», - գրել է նա: