|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանի և ֆրանսիական Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետ Ֆիլիպ Պեմեզեկի հետ կնքվել է համագործակցության պայմանագիր: Պայմանագրի նպատակն է խթանել մշակութային և կրթական ոլորտների համագործակցությանը և այդ նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությամբ և Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանի նախաձեռնությամբ Ալ.Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի սաները մեկնել են Ֆրանսիայի Պլեսի Ռոբինսոն քաղաք`մասնակցելու հայ-ֆրանսիական միացյալ նվագախմբի համերգին։
Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի սաների և Պլեսի Ռոբինսոնի երաժշտական դպրոցի սաների միջև տեղի է ունեցել փորձի փոխանակում : Դիրիժոր Ֆիլիպ Էրվեի ղեկավարությամբ տեղի է ունեցել համերգ՝ փողային նվագախմբի և Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի սաների մասնակցությամբ: Երեխաները հնարավորություն ունեցան փայլուն մատուցելու իրենց երաժշտական գիտելիքներն ու կարողությունները։ Դիրիժոր Ֆիլիպ Էրվեն Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի սաների հետ անցկացրեց փողային նվագախմբի 4 օրյա դասընթացներ:



