|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի շտապում մեկնաբանել ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին անհայտ անձանց կողմից ծեծի ենթարկելու միջադեպը: Նա ԱԺ–ում լրագրողներին ասաց, որ իր համար ծիծաղել է այս գործում ԼՂՀ իշխանության հետքը տեսնելը:
«Ես ինֆորմացիային դեռևս լիովին չեմ տիրապետում և հենց նոր հեռախոսազանգ էի պատարաստվում անել, սակայն գիտեմ, որ ստորագրահավաքով բանակի ճակատագիր չեն լուծում: Ես բարձր եմ գնահատում մեր բոլոր հերոսներին, այդ թվում` նաև Սամվել Բաբայանին, բայց հավաքներով նման խնդիրներ չեն կարգավորում: Ես դեռ ինֆորմացիային չեմ տիրապետում, և հնարավոր է լինեն սադրանքներ, բայց Ղարաբաղի իշխանության կողմից նման բան անելը նույնիսկ ծիծաղելի եմ համարում»,- ասաց նա:
Բաղդասարյանը, անդրադառնալով Սամվել Բաբայանի` ԼՂՀ ՊՆ նախարարի պաշտոնին վերադառնալուն, ասաց, որ ինքը ողջունում է բոլորի, հատկապես` Սամվել Բաբայանի նման պատկառելի անցյալ ունեցող անձանց վերադարձը: Սակայն, ըստ նրա, միայն պաշտոնով չէ, որ մարդիկ երկիր են պաշտպանում: Բաղդասարյանը լուրջ չհամարեց այն մոտեցումը, թե Բաբայանի վերադարձը կարող է հեղափոխական լինել: «Ամեն ինչ արել էին, մնում էր հեղափոխությունը»,- նշեց նա: