Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում 2016 թվականի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր ելույթում նշեց, որ որոշ ելույթներից տպավորությունն այն էր, որ քննարկում են 2018 թվականի բյուջեն, ոչ թե 2016 թվականի բյուջեի կատարողականը: Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ մենք մինչև 18 թվականը դեռ ունենք 17 թվականի բյուջեի կատարողական և դա էլ քննարկելուց հետո նոր կարող ենք հասնել 18 թվականի բյուջեին:
Բաղդասարյանն իր խոսքում նշեց, որ ցանկանում է մի քանի տնտեսական դետալների մասին խոսել: «Տարածաշրջանային, աշխարհաքաղաքական զարգացումները կարո՞ղ են ազդել տնտեսության վրա, այո, կարող են ազդել, փողոցային անարդյունավետ անկարգությունները կարո՞ղ են ազդել տնտեսության վրա, այո ,կարող են ազդել, միջազգային տնտեսական ցնցումները կարո՞ղ են ՀՀ տնտեսության վրա ազդեցութոյւն ունենալ, այո, կարող են»,- ասաց նա, ապա ընգծեց՝դրա վառ ապացույցն էր մեր գործընկերոջ ՌԴ վրա կիրառված սանկցիաները, որոնք ազդեցին ոչ միայն ՌԴ-ի վրա, այլ սանկցիաները կիրառողների, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության վրա:
Պատգամավորը շարունակեց հարց հնչեցնել՝բյուջեի նկատմամբ կառավարությունը իր կատարողականը կատարե՞լ է, ապա պատասխանեց, որ կատարել է: Բայց նա նաև նշեց, որ այդ ցուցանիշներից գոհ չեն: «Իհարկե, գոհ չենք այդ տեմպերից, և դա էր պատճառը, որ մենք ունեցանք կառավարության փոփոխություն և նոր ծրագրերի տեսլականներ»,- ընդգծեց նա:
Սակայն պատգամավորի կարծիքով բյուջեի կատարողականին անբավարար նշանակող քաղաքական ուժերը ևս մասնակից են եղել այդ նույն ծրագրերի իրականացմանը և նշեց, որ կարող ենք փաստել, որ այդ անբավարար գնահատող ուժերն իրենք իրենց են անբավարար գնահատում:
Նա հայտարարություն արեց, որն իր խոսքով վերաբերում է բոլոր ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև սփյուռքահայությանը: «ՀՀԿ-ն մեզ համոզողների ու չհամոզողների ցուցակներ չի գրում, մենք չունենք դրա կարիքը, և ես խնդրում եմ, մեր ընդդիմադիր որոշ գործիչներին դուրս գալ այդ կոմպլեքսներից: Ես հայտարարում եմ, որ մեր ընդդիմադիր գործընկերները ռադիկալ ընդդիմադիրներ են են, որ այսօր այդ թեման փակենք և սկսենք լուրջ գործով զբաղվել»,- հայտարարեց նա, ապա հավելեց.
«Այստեղ կային քննադատական ելույթներ, որոնք մոտ էին տաֆտալոգիային, արդյունքների գնահատում կար, որոնք բուտաֆորիային էին մոտ. մենք պետք է մի քիչ իրատեսական լինենք»:
Պատգամավորը շեշտեց, որ մեր երկրի ամենամեծ ցավն այն է, որ մեր երկրում ամեն մեկն իր գործը չի անում՝ տնտեսագետներն իրավական վերլուծություններ են անում, իրավագետները՝ տնտեսական: Ինչ մնում է արտաքին պարտքի հետ կապված դիտարկումներին, Բաղդասարյանը նշեց, որ իրենք էլ են ուզում այն արդյունավետ իրականացնել, ներդնել այն ոլորտներում, որոնք հետո փող կբերեն: Պատգամավորն ընդգծեց, որ չի եղել նմանատիպ առողջ քննադատություն, որի հետ իրենք հաշվի չնստեն:
«Բայց այն ստեղծված տեսակետը, թե ընդդիմադիր կերպարը նա է,ով շատ կհայհոյի իշխանությանը՝ խանգարում է մեր համագործակցությանը»,- ասաց նա, ապա նշեց, որ իրենց խնդրանքն է, որ միասնական ձևով կարողանան 2017 թվականի բյուջեի կատարողականին վերահսկողություն սահմանել, ինչը շատ կարևոր է խորհրդարանական համակարգում: Նա ընդգծեց, որ եթե բոլոր ընդդիմադիրները ցանկանան, որ ամեն ինչ լավ լինի, որ իշխանությունը լավը լինի, ուրեմն մտածում են մեր երկարակեցության մասին: Նա նշեց, որ ՀՀԿ-ն գտնում է, որ հավանության արժանի է բյուջեի կատարողականը և իշխանական ուժերը ՀՅԴ-ի հետ միասին պետք է վերահսկողությունը ուժեղացնեն, որպեսզի 2017-ին ավելի լավ կատարողական լինի: