Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ առայժմ իրենք էլ չեն կարողանում հասկանալ` ո՞րն է լինելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ շարունակական ցույցերի հանգուցալուծումը:
«Մենք ուզում ենք հասկանալ` ցուցարարներն ունե՞ն հստակ պահանջ, թե՞ պարզապես սա մի երևույթ է, որն ուզում են շարունակել: Կառավարությունն անում է որոշակի քայլեր, նաև կլինի հայտարարություն` հնարավորության սահմաններում»,- ասաց նա:
Հարցին, թե ի՞նչ հայտարարության մասին է խոսքը, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Դե, ուսումնասիրում է կառավարությունը: Անապահով խավի համար ինչ-որ բան արվեց, աուդիտի հարցն արդեն երկկողմանի հանաձայնության փուլում է: Եթե այս ամեն ինչն այսօր չհասկանան, ինձ թվում է արդեն որոշումներ կկայացվեն, որովհետև այսպես շարունակել հնարավոր չէ»:
Հարցին, թե մինչև աուդիտի կազմակերպումը հնարավո՞ր է կասեցնել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, պատգամավորը պատասխանեց, որ «կասեցում» բառը պետք չէ օգտագործել: «Այստեղ կարելի է այլ տերմին օգտագործել, ասենք` հետաձգել»,- նշեց նա` հավելելով. «Առաջիկա երկու օրերի ընթացքում ամեն ինչ պարզ կլինի: Բոլոր հնարավոր տարբերակները նայում ենք: Մենք պետք է միջոցներ գտնենք, գումար հայթայթենք: Եթե հնարավոր լինի գումար հայթայթել, խնդիրը լրիվ ուրիշ փուլ կմտնի: Այստեղ խնդիրը գումարի մեջ է»: