կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-16 14:35
Քաղաքական

Հավաքվել եք, ասում եք` Մանվել Գրիգորյանը ինչ-որ մեկին հայհոյել է, լավը տեսեք. Վահրամ Բաղդասարյան

Հավաքվել եք, ասում եք` Մանվել Գրիգորյանը ինչ-որ մեկին հայհոյել է, լավը տեսեք. Վահրամ Բաղդասարյան

Վահան Բադասյանը պետք է զգույշ արտահայտվի Արցախի հերոսի վերաբերյալ հայտարարություններ անելիս: Եթե մարդիկ հայտարարություն են անում պետք է պատասխանատվություն կրեն և իմանան` ում մասին ինչ հայտարարություն են անում. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նշենք, որ Բաղդասարյանը սա ասաց` հակադարձելով ԼՂՀ պատգամավոր, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանի այն հայտարարությանը, թե գեներալ Մանվել Գրիգորյանը պատերազմական տարիներին Արցախում զբաղված է եղել թալանով:

«Ծանոթացեք գեներալ Գրիգորյանի ռեժիմին այս ապրիլյան պատերազմից հետո: Առավոտից իրիկուն նրա քնելաժամանակը օրական 3-4 ժամ է, և նա կարգավորվում է բոլոր խնդիրները: Նա երիտասարդացել է, հիշել է 90-ականները և պայքարում է»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Խոսելով Մանվել Գրիգորյանի մասնակցությամբ Հադրութում տեղի ունեցած միջադեպի մասին` Բաղդասարյանն ընդգծեց, որ նման բան լինել չի կարող:

Ըստ Վահան Բադասյանի` օրեր առաջ Մանվել Գրիգորյանը Հադրութով անցնելիս հայհոյել է զինվորականներին, ովքեր մեքենայով անցնելիս են եղել նույն ճանապարհով: Բանն այն է, որ Գրիգորյանի ավտոշարասյան համար ճանապարհը նեղ է եղել:

«Ես խնդրում եմ ձեռնպահ մնացեք: Արդեն սկսել ենք քննադատել այն մարդկանց, որոնք այս օրերին պիտանի են: Արդեն սկսել ենք այդ մարդկանց քննադատել, որպեզի իրենց էլ նեղացնենք: Մանվել Գրիգորյանը նեղացող չէ, նրա ամենաբարձր շահը իր երկրի խաղաղությունն է: Նա որևէ հայտարարությունից չի կարող նեղանալ և վերադառնալ»,- ասաց Բաղդասարյանը:

Դիտակմանը, թե առանց կրակ ծուխ չի լինում, հնարավո՞ր է` հետաքննություն անցկացվի, նա վրդովված պատասխանեց. «Հավաքվել եք, ասում եք` Մանվել Գրիգորյանը ինչ-որ մեկին հայհոյել է: Լավը տեսեք, դրականը տեսեք: Գնացեք մի հատ ուսումասիրեք Մանվել Գրիգորյանի առօրյան»: