|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հունիսի 5-ին, ժամը 18.43-ին տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Շահումյան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-8 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 6-րդ կմ-ում «BMW-318» մակնիշի 340NO092 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 200մ գլորվել մոտակա ձորակը:
Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Մ.-ին (1984թ. ծնված), Ա. Խ.-ին (1986թ. ծնված) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Վերջիններս հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժած Ա. Խ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ա. Մ.-ինը՝ ծանր, հայտնում է ԱԻՆ-ը:
News.am-ի տվյալներով` տուժածները զինվորականներ են: