|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Մարտի 9-ին, ժամը 13.40-ին ահազանգ է ստացվել, որ Փամբակ-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-6 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 7-րդ կմ-ում «ԳԱԶ-2131» մակնիշի 05 OU 252 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Ռ. Ս.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը (մոտ 25 մետր):
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: