կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-24 16:56
Հասարակություն

Գառնի գյուղի մոտ մեքենան ընկել է ձորը. 3 տուժածները տեղափոխվել են Երևան

Գառնի գյուղի մոտ մեքենան ընկել է ձորը. 3 տուժածները տեղափոխվել են Երևան

Հունիսի 24-ին, ժամը 12:41-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Երևան-Գառնի ավտոճանապարհին՝ Գառնի գյուղի սկզբնամասում «ՎԱԶ 21012» մակնիշի 35 AR 246 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը (մոտ 5մ):

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տուժածներ՝ Ե. Ա.-ին (2001 թ.), Է. Ե.-ին, Ն. (1997 թ.) և Է. Գ.-երին (1999 թ.) տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել Երևան քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: