կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-20 22:10
Հասարակություն

BMW –ն գլորվել է ձորը. տուժածները հոսպիտալացվել են

BMW –ն գլորվել է ձորը. տուժածները հոսպիտալացվել են

Այսօր՝ հունիսի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում BMW մակնիշի 34 ZQ 341 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մոտ 150 մետր գլխիվայր շրջվելով կողաշրջված վիճակում հայտնվել ձորում, հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որոնց ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենան նրանց տեղափոխել է հիվանդանոց: Հրշեջ փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը, որից հետո ուղղել են այն, իսկ տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Վահե Մարտիրոսյանի գլխավորությամբ ընթերակաների ներկայությամբ ավտոմեքենայում հայտնաբերվել է ատրճանակ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը:

 Մանրամասները՝ այստեղ: