| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-12 ավտոճանապարհի Գորիս-Ստեփանակերտ հատվածում «Միթսուբիշի Մոնտերո» մակնիշի GEN 045 համարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը. կա երկու զոհ (տվյալները ճշտվում են):
Հրջեջ-փրկարարներն ու շտապօգնության աշխատակիցներն ավտոմեքենային են մոտեցրել ուղեւորներին՝ 1980 թ. ծնված Ա.Թ.-ին եւ 1983 թ. ծնված Լ.Ս.-ին: Նրանց տեղափոխել են Գորիսի ԲԿ: Բժիշկները Ա.Թ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Լ.Ս.-ինը՝ միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարներն անջատել են ավտոմեքենայի մարտկոցը եւ փակել գազի բալոնի փականը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մահացածներն ու վիրավորները ԵԿՄ վարչության անդամների հետ մեկնում էին Արցախ ուխտագնացության: Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածներն են 51-ամյա Հնզար Լևոնյանը և 41-ամյա Գարիկ Արմենակյանը, ով կոչումով ՊՆ մայոր էր: Վիրավորներն են 35-ամյա Աննա Թովմասյանը և 32-ամյա Լիպարիտ Ասատրյանը: