Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում է «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի նախագիծը, որի հիմնական զեկուցողն է տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը:
Նրան հարցեր ուղղեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Ըստ պատգամավորի` ներկայումս գործող կարգավորման համաձայն` լիազոր մարմինն ունի իրավունք ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրել համապատասխան երթուղին համաձայնեցնելու միջոցով:
«Այսօր կա այդ կարգավորումը: Այս կարգավորումն ինչո՞վ է թերի, որ հնարավորություն չի տալիս խնդիրները լուծելու»,- հարցրեց ՀՅԴ-ականը` շարունակելով, որ, զուտ իրավական տեսանկյունից, տարաբաժանվում են մինչև քառասուն և քառասունից ավելի քաշ ունեցող մեքենաների երթևեկության կարգավորման մեխանիզմները:
«Սահմանաչափ եք դնում և նշում չափման միավոր, սակայն եզրաչափերի մասին խոսք չկա, նախագծում չափման միավորներ չկան, մենք ինչպե՞ս պետք է առաջնորդվենք` օրենքով նման սահմանափակումներ սահմանելու տեսանկյունից: Արդյոք ճիշտ չէ՞, որպեսզի այս փոփոխությունը նույնպես իրացվի օրենքում»,- ասաց պատգամավորը:
Մինասյանի մյուս հարցն էլ վերաբերում էր գումարների ուղղությանը. «Այս գումարները պետք է գնան կա\'մ կենտրոնական գանձապետական հաշիվ, կա\'մ համայնքների գանձապետական հաշիվներին, և համայնքերի բյուջեներում լրացուցիչ գումարներ են նախատեսվում: Արդյոք երկրորդային ճանապարհները նույնպե՞ս մտնում են այս սահմանափակումների մեջ, և այդ ճանապարհներով գնալու համար գումարները նույնպե՞ս մտնում են համայնքային բյուջեներ, թե՞ խոսվում է միայն համապատասխան ծածկույթ ունեցող ավտոճանապարհների մասին»:
Փոխնախարարն արձագանքեց` նշելով, որ խոսքը չմասնատվող բեռների մասին է: «Դեպք է լինում, որ բեռը չի մասնատվում, հսկողությունից դուրս է և հնարավոր չէ կառավարել քաշը: Հատուկ թույտվության մեխանիզմի հստակ նկարագրության խնդիր կա այստեղ: ՃՈ օրենքում ամրագրված են կարգավորման մեխանիզմները»,- ասաց նա` հավելելով. «Եթե անցնելու եք համայնքի ճանապարհով, բնականաբար, վնասը հասցվելու է համայնքի ճանապարհին, և տրամաբանական է, որ կփոխանցվի համայնքային բյուջե»: