Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վայլդբերիզ» օնլայն խանութն արագորեն կարողացավ հաջողություններ գրանցել Հայաստանում, եւ այս հարթակից օգտվողների թիվն իսկապես մեծ է: Նաեւ դա է պատճառը, որ 2023 թվականի առաջին ինը ամիսների 1000 խոշոր հարկատուների ցանկում այն զբաղեցրել է 13-րդ տեղը՝ վճարելով 12 մլրդ 507 հազար դրամ:
Որպես համեմատություն՝ նշենք, որ, առաջին վեց ամիսների տվյալներով, այս ընկերությունը 20-րդ հորիզոնականում է՝ 2 մլրդ 107 մլն դրամ հարկով: Համեմատության համար նշենք, որ «Գլոբբինգ» միջազգային օնլայն գնումների հարթակը գտնվում է թարմացված աղյուսակի 527-րդ հորիզոնականում՝ 467 մլն դրամ վճարած հարկով, իսկ առաջին վեց ամսվա տվյալներով՝ այս ընկերությունը 1000 խոշոր հարկատուների ցուցակում առհասարակ չկար: «Օնէքս» արագ առաքման ծառայությունն էլ, այս տարվա ինը ամիսների տվյալներով, գտնվում է 813-րդ հորիզոնականում՝ 307 մլն դրամ վճարած հարկով, իսկ վեց ամսվա տվյալներով՝ կրկին 1000 խոշոր հարկատուների ցանկում չի եղել: Այս թվերից կարող ենք եզրակացնել, որ վերջին երեք ամիսներին առավել շեշտակի է ավելացել օնլայն պատվեր իրականացնողների քանակը: Դա առաջին հերթին կարող է պայմանավորված լինել նոր ուսումնական տարվա մեկնարկով: Հենց օնլայն պատվերների թվի ավելացումն է պատճառ դարձել, որ այս ընկերություններն ավելի շատ հարկեր վճարեն, բարելավեն իրենց դիրքերը ու հայտնվեն 1000 խոշոր հարկատուների ցանկում:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում