կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-27 10:47
Հասարակություն

Հեղուկ վառելիքի մանրածախ առևտրով զբաղվող տնտեսվարողները պարտավոր են մինչեւ հոկտեմբերի ունենալ ստուգաչափված չափանոթ

Հեղուկ վառելիքի մանրածախ առևտրով զբաղվող տնտեսվարողները պարտավոր են մինչեւ հոկտեմբերի ունենալ ստուգաչափված չափանոթ

ՀՀ Կառավարությունը 2022թ. ապրիլի 22-ին ընդունել է Հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում ստուգաչափված տարաներին ներկայացվող պահանջները, դրանց տեղադրման և կիրառման կարգը հաստատելու մասին N 537-Ն որոշումը, որով սահմանվում են hեղուկ վառելիքի (ավտոմոբիլային բենզին և դիզվառելիք) մանրածախ առևտրի կետերում ստուգաչափված տարաներին ներկայացվող պահանջները, դրանց տեղադրման և կիրառման կարգը: Այս մասին տեղեկանում ենք Շուկայի վերահսկողության տեչական մարմնից:

Հաղորդագրությունում նաեւ ասվում է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ չափանոթները հանդիսանում են օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցներ, հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողները պարտավոր են մինչև սույն որոշման պաշտոնական ուժի մեջ մտնելու օրը՝ 2022 թվականի հոկտեմբերի 20-ը, իրենց կողմից շահագործվող առևտրի կետերն ապահովել չափանոթին ներկայացվող հիմնական պահանջներին համապատասխանող ստուգաչափված չափանոթով»: